Նիկոլ Փաշինյանի ասուլիսն՝ ուղիղ միացման․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
***
***
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ չի նախատեսվում ՀՀ Հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այս մասին ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Այն ինչ օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր համակարգի ներդրումից առաջ, նույն կերպ կհարկվի ներդումից հետո։ Սոցիալապես խոցելի խավերի համար հայտարարագրումը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել։ |
«Մեզ միշտ ինչ-որ վերացական բաներ են խանգարում, չեք կարծո՞ւմ որ խնդիրը ձեր մեջ է»,- ասուլիսի ժամանակ Փաշինյանին ուղղվեց այս հարցը, որին ի պատասխան նա ասաց․ «Այո, խնդիրը մեր մեջ է, մեր աշխարհընկալման մեջ է։ Նաև անձամբ իմ մեջ է խնդիրը, բայց իմ մեջի խնդիրը բոլորիս մեջ արտահայտվում է, որովհետև ես օդից չեմ ընկել»։ *** |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման գործընթացը հյուսիսից իրականացնելուն, ասաց, որ աշխատանքներն իրականցվելու են հանձնաժողովների կանոնակարգերով. «Ամեն ինչ տեղի է ունենալու դրա հիման վրա։ Մենք պատրաստակամ ենք։ Անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է և ամեն երկիր իր ընթացակարգով հաստատել է դա, ինչը շատ կարևոր ու անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային աշխատանքներում»։ Խնդիրը նաև միջազգային ատյաններից իրավական հայցերի հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք մի հայց հետ կանչեցինք, Ադրբեջանն էլ հետ կանչեց, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: |