▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է նետել քաղաքացին Փաշինյանի ուղղությամբ՝ խնձո՞ր, թե՞ պայթուցիկ․ իրավապահները հարցուփորձ են անում

ԱրմԼուր․am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով  իրավապահները մտնում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչների տներ և հարցուփորձ անում, թե ինչ պայթուցիկ են նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, կամ արդյո՞ք դա պայթուցիկ էր, թե ոչ։

«Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ իրավապահները հիմա էլ, հավանաբար, խնձորը, միրգն ու բանջարեղենը սառը զենք կհամարեն։

Հիշեցնենք, որ մեր բացառիկ տեղեկություններով,  արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Մեր ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողակա գործողություններ է կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:

Շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթանում: Բնակիչները տագնապած են:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը
դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն»,-գրում է սկզբնաղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին