▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ուզում կապիտուլյանտն Արարատից. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ի՞նչ է ուզում կապիտուլյանտն Արարատից:«Ազգակործան պատուհասը» հանդիպում է մատաղ սերնդի հետ ու նորից ներկայացնում իր հակահայկական ու մակերեսային գիտելիքները հայրենիքի ու պետության վերաբերյալ։ Հիմա էլ Արարատն ու Արագածը, հայրենիքն ու պետությունն է հակադրում իրար, էս կապիտուլյանտը։ Մի խոսա էլի, մանավանդ եթե խոսույթդ տգիտություն է միայն խորհրդանշում: Երեխաներ ջան, աշակերտներ ջան,կարդացեք Լեո, Քաջազնունի, Նժդեհ, Շահան Նաթալի, Թումանյան, Չարենց, Սահյան, Մաթեւոսյան ու մեր ազգի մեծերին, բայց ոչ երբեք համազգային ամոթի սիմվոլ Փաշինյանին։ Արագածի ցավը տանեմ, բայց հայ մարդու համար ամենաբարձր լեռը Արարատն է, այ կապիտուլյանտ։ Ու հերիք է քո էդ թուրքական «զամաշկեքով» մեր մատաղ սերնդի միտքը պղտորես։ Դու ոչ հայրենիք ունես, ոչ՝ էլ պետություն։ Քո հայրենիքն էլ, պետությունն էլ՝ քո աթոռն է։ Շուտով դա էլ չես ունենալու։ Վարչապետությանդ վերջին գարունը ավարտին է մոտենում»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին