▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ուզում կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանը լրատվամիջոցից

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանին որոշմամբ վարույթ է ընդունվել  թիվ  ԵԴ/ 29306/02/18 քաղաքացիական գործն  ըստ հայցի Արմեն Հայկարամի Առաքելյանի ընդդեմ  «Ասեկոսե» ՍՊԸ-ի՝ հրապարակված զրպարտությունների հրապարակային հերքման  պահանջի մասին:  
Ցանկանում ենք նշել, որ խոսքը  «Կաթողիկոսի հրաժարական պահանջող աբեղայի բարոյական կերպարը» վերնագրով հոդվածի մասին է, որն  Asekose.am կայքում տեղ է գտել 2018 թվականի օգոստոսի 6-ին: Նյութի վերջում պարզ գրված է, որ Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Կորյուն աբեղա Առաքելյանի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը:
Ուրախ կլինեինք, եթե  Կորյուն աբեղա Առաքելյանը իր հերքումը, կարծիքը կամ պարզաբանումը փոստով՝ կամ ցանկալի է ՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացներ մեզ , որը միանգամից կհայտնվեր կայքում՝ իբրև նյութում առկա թեմայի վերաբերյալ երկրորդ կամ հակառակ կողմի կարծիք:
Նշենք, որ տեղեկությունը  Asekose.am-ը ստացել էր  էլեկտրոնային փոստով ՝ իր ընթերցողից , որից հետո մենք խնդրել էինք ներկայացնել ինֆորմացիան փաստող որևէ ձայնագրություն, ինչից հետո մեր ընթերցողն այցելել է խմբագրություն ու ներկայացրել իր բարեկամի՝  Գևորգի հետ հեռախոսազրույցը, որը մենք չենք հրապարակել, սակայն մեծ պատրաստակամությամբ ու սիրով տրամադրել  ենք դատարին: 
Ուրախ կլինենք, որ  ձայնագրությունը լսի նաև լրատվական կայքին զրպարտության մեջ մեղադրող Կորյուն աբեղա Առաքելյանը, ով ժամանակին Asekose.am-ից ոչ միայն հերքում էր պահանջում, այլ նաև զգալի գումարային փոխհատուցում: 
Ընդգծում ենք, որ նյութի հրապարակումը որևէ դիտավարություն ու հետին նպատակ չի հետապնդել, այլ ներկայացվել է իբրև ընթերցողի կարծիք, որի վերաբերյալ Կորյուն աբեղայի տեսակետը կամ հերքումը նույնպես հայտնվելու էր մեր կայքում: 
Ի դեպ, ձայնագրության մասին Կորյուն աբեղայի տեսակետը նույնպես կարծում ենք հետաքրքիր կլինի՝ այդ թվում հանրությանը  և այն/հեռախոսազրույցի ձայնագրության մասին պարզաբանումը, հերքումը կամ տեսակետը/ նույնպես պատրաստ ենք ներկայացնել, եթե Կորյուն աբեղան տրամադրի մեզ:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանին որոշմամբ վարույթ է ընդունվել  թիվ  ԵԴ/ 29306/02/18 քաղաքացիական գործն  ըստ հայցի Արմեն Հայկարամի Առաքելյանի ընդդեմ  «Ասեկոսե» ՍՊԸ-ի՝ հրապարակված զրպարտությունների հրապարակային հերքման  պահանջի մասին:

Խոսքը  «Կաթողիկոսի հրաժարական պահանջող աբեղայի բարոյական կերպարը» վերնագրով հոդվածի մասին է, որն  Asekose.am կայքում տեղ է գտել 2018 թվականի օգոստոսի 6-ին:

Նյութի վերջում պարզ գրված է, որ Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Կորյուն աբեղա Առաքելյանի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը:

Ուրախ կլինեինք, եթե  Կորյուն աբեղա Առաքելյանը իր հերքումը, կարծիքը կամ պարզաբանումը փոստով՝ կամ ցանկալի է ՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացներ մեզ , որը միանգամից կհայտնվեր կայքում՝ իբրև նյութում առկա թեմայի վերաբերյալ երկրորդ կամ հակառակ կողմի կարծիք:

Նշենք, որ տեղեկությունը  Asekose.am-ը ստացել էր  էլեկտրոնային փոստով ՝ իր ընթերցողից , որից հետո մենք խնդրել էինք ներկայացնել ինֆորմացիան փաստող որևէ ձայնագրություն, ինչից հետո մեր ընթերցողն այցելել է խմբագրություն ու ներկայացրել իր բարեկամի՝  Գևորգի հետ հեռախոսազրույցը, որը մենք չենք հրապարակել:

 

 

 

Լրատվական կայքին զրպարտության մեջ մեղադրող Կորյուն աբեղա Առաքելյանը ժամանակին Asekose.am-ից ոչ միայն հերքում էր պահանջում, այլ նաև զգալի գումարային փոխհատուցում, ապա նա միայն հերքում պահանջեց, իսկ այսօր մեր խմբագրություն  ստացված նամակում պարզվեց, որ նա դատարանին առաջարկել է լրացնել իր հայցը ու պատասխանողին պարտավորեցնել ոչ միայն հերքել հրապարակումը, այլ նաև այն հեռացնել կայքից, բացի այդ՝ հրապարակային ներողություն խնդրել ու իրենց հասցված բարոյական վնասի դիմաց որպես գումարային հատուցում պատասխանողից հոգուտ հայցվորի բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ: 

Ընդգծում ենք, որ նյութի հրապարակումը որևէ դիտավարություն ու հետին նպատակ չի հետապնդել, այլ ներկայացվել է իբրև ընթերցողի կարծիք, որի վերաբերյալ Կորյուն աբեղայի տեսակետը կամ հերքումը նույնպես հայտնվելու էր մեր կայքում:

Շեշտում ենք, որ ինչպես նախկին հրապարակման մեջ, այնպես էլ այս նյութում մենք միայն փաստերը ներկայացրեցինք. մեր նախկին  նյութի համար փաստ է հանդիսացել ձայնագրությունը, որը 2018-ի օգոստոսին չէինք հրապարակել, իսկ այժմ արդեն ներկայացրել ենք դատարան: 

Դե իսկ մնացածը՝  երևի դատարանում...  

 

Հարգանքներով՝ 

Asekose.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին