Տավուշի մարզում 6-ամյա երեխային դաժանորեն ծեծի ենթարկած պապը՝ Սամվել Հակոբջանյանը, իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Նա իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են , ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ , պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին:

Այս մասին գրում է Armlur.am-ը: Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին Սամվել Հակոբջանյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:
Հիշեցնենք, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է:
Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հակոբջանյանը փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին և 4-ամյա Նաիրին , ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։


