▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է քաղաքային իշխանությունն անելու կորտերի հարևանությամբ գտնվող «Լաբիրինթոսի», «Քուին Բուրգեր»-ի», «Մուլտի Վելնես»-ի հետ»

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օղակաձև այգում 2000-ականներից սկսած լիքը պղծություններ են արել՝ սկսած ամենախոշորից՝ «Մուլտի Վելնես»-ից, որի հեղինակը ներկա իշխանության սիրելի բարեկամ Գագիկ Ծ-ն է, մինչև տասնյակ կաֆեներ ու այլ մանր-մունր բաներ։ Դրանց զգալի մասը քաղաքի հետ վարձակալության պայմանագրեր ունի, որոնք կարելի է որոշակի իրավական պրոցեսների և փոխհատուցումների միջոցով չեղարկել և մաս-մաս վերադարձնել այգու տարածքը, մի մասն, իմ ընկալմամբ, հնարավոր չէ այլևս նախկին տեսքին բերել։
Ամեն դեպքում, Օղակաձևը մաքրելու պրոցեսը թենիսի կորտերից սկսելը շատ հատկանշական է գործող իշխանության համար, ու դրանք քանդելու որոշման մեջ շատ լավ երևում է նրանց «սկզբունքայնությունը», առաջնահերթությունների ընկալումը և գործողությունները պլանավորելու «հմտությունները»։ Ով չգիտի, ասեմ, որ այստեղ թենիսի մանկապատանեկան դպրոցը գործում է շուրջ 60 տարի։ Հետաքրքիր է, օրինակ, թե ինչ է քաղաքային իշխանությունն անելու կորտերի անմիջական հարևանությամբ գտնվող «Լաբիրինթոսի»՝ մոտ 10 տարի առաջ կառուցված քառահարկ շենքը, որը անցած ամառ վերանորոգել-թարմացրել են։ Կարողանալ՞ու են քանդել։
Ի դեպ, երեկ եմ նկատել, որ Օղակաձևի ամենավերջում՝ Ռոսսիայի դիմաց, ժամանակին ապօրինի կառուցված «Քուին Բուրգեր»-ը ոչ միայն քանդվելու միտք չունի, այլև վերջերս երկրորդ բաց հարկն են ավելացրել։ Իսկ «Քուին Բուրգեր»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է մեկ այլ իշխանական հայտնի գործարար, Գագիկ Ծ-ի խնամի Խաչատուր Ս-ին։ Այ էսպիսի սկզբունքային բաներ։
Լուսանկարում Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող մանկապատանեկան մարզադպրոցն է, 1960-ականներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին