«Իմ քայլը» խմբակցության նիստում Ամուլսարի հանքավայրի շահագործմանը կամ Առողջապահության նախարարին վերաբերող հարց չի քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
«Խմբակցության հերթական նիստն է եղել, քննարկվել են առաջիկա օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, լսվել են խմբակցության անդամների առաջարկները նոր նստաշրջանի հետ կապված և այլ աշխատանքային հարցեր։ Լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները, թե միջազգային հարթակներում ինչ թեմաներ կքննարկվեն և այլն»,–ասել է Սիմոնյանը։
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։
Գրասենյակում են նաեւ փոխվարչապետ Տիգարն Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ ՄԻրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը եւ այլ ՔՊ–ականներ պաշտոնյաներ։