Ի՞նչ են հարցրել ադրբեջանցի լրագրողները ՀՀ վարչապետին
Թարմացված․ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանցի լրագրողը Մյունխենում Փաշինյանին հարցնում է. «Պարոն վարչապետ, Դուք փոխելո՞ւ եք Սահմանադրությունը, պարոն վարչապետ, Դուք այդ հարցում վճռակա՞ն եք»: Փաշինյանն անպատասխան է թողնում ու հեռանում:
Ադրբեջանցի լրագրողը չգիտի, որ Հայաստանում մի մարդու կամքով չի հարց լուծվում, որոշողը Փաշինյանը չի»։
***
Ադրբեջանական Haqqin․az-ը տեսանյութ է տարածել՝ գրելով, որ Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին։
Նշվում է, որ հարցը վերաբերել է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը։