▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ընդհանրություններ ունեն Նավալնին ու Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ռուս բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։

«Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,- հայտարարել է Քոչարյանը՝ Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

ՀՀ 2-րդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին