▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ եք ուզում դուք մեզնից, բորենի՛ թուրքեր» երգող Սպիտակցի Հայկոն հիմա էլ իր սերն է հայտնում թուրք երկրպագուներին

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Թե ինչու թուրքերի կողմից այդքան սիրվեց  Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը, կարծում եմ պարզ է՝ մեղեդին, մելիզմները նրանց շատ հարազատ են, մուղամոտ: Երբ համացանցը լցվեց թուրքական չելենջի տեսանյութերով, տպավորություն էր, որ կոնկրետ Հայկոն այդքան էլ ուրախ չէ, որ իր երգը թուրքերն են երգում, և ի պատասխան այդ մի քանի հարյուրի հասնող տեսանյութերի՝ հրապարակեց նաև իրենը: Բայց արի ու տես, որ Հայկոն ոչ միայն ուրախ է, որ իր երգը այսքան թուրքականացվեց, այլ նույնիսկ շնորհակալ է դրա համար թուրքերին: Միայն այսպես կարելի է հասկանալ Հայկոյի քայլը, որով նա այսպես ասած respect ուղարկեց իր թուրք երկրպագուներին՝ նկարահանելով այս տեսանյութը բազմաթիվ թուրքերի ու թրքուհիների նկարների ու տեսանյութերի ֆոնին:


Ինչ ասես նման դեպքում՝ հասկացանք, որ խոսքը 33 միլիոն դիտումի մասին է, բայց ախր թասիբն էլ լավ բան է: ՈՒրախանալ, որ թուրքը տժժում է քո երգի տակ, հետո էլ երգել «Ի՞նչ եք ուզում դուք մեզնից, բորենի թուրքեր, չենք վախենում մենք ձեզնից, մենք ձեր տիրու մեր»: Նորմա՞լ եք համարում դուք սա:

 

Աղբյուրը՝ Ասեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին