▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ ես արել, որ «Մարտական խաչ» ես ստացել, տղերքը պահել են բարձունքը, դու 17 կմ հեռու ես եղել»․ զոհվածի հայրը՝ Քյարամյանի մասին

«Վաշտի հրամանատարը՝ Վահանյան Սուրենը, հոկտեմբերի 27-ին զոհվել է, դրանից հետո երեք օր տղաները մնացել են առանց հրամանատար, ոչ մի օգնություն չի գնացել իրենց, փուլ-փուլ տղերքը զոհվել են ու ինչո՞ւ, ով պիտի պատասխան տա դրա համար»,- այս մասին այսօր ՊՆ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել է զոհված զինծառայողի ծնողը։

http://asekose.am/filemanager/uploads/Zinvor.jpg

Հարցին, թե գումարտակի հրամանատարը՝ Պավլիկ Քյարամայանը, տեղյակ եղել է իրավիճակին, տղամարդը պատասխանել է․ «Բա գումարտակի հրամանատարը որ տեղյակ չլիներ, ո՞վ էր տեղյակ լինելու։ Ինքը ասում է՝ օգնության եմ ուղարկել ինչ-որ մարդկանց։ Եթե տեղ չեն հասել , խի՞ ես թողել տղերքին վերևը, որ զոհվեն»,- նկատել է նա։

«Պավլիկ Քյարամյանի վրա քրեական գործ են հարուցել ու ոչ մի բան, առերեսում չի եղել, մենք պահանջում ենք՝ գա, մեր՝ ծնողների դեմ կանգնի ու պատասխանի հարցերին»,- նշել է նա։

«Լսել ենք, որ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան է ստացել, բայց՝ ինչո՞ւ, դա էլ է մեզ անհայտ։ Մենք ուզում ենք իրեն հարցնենք՝ խի՞ ես դու ստացել, դու ինչ ես արել, որ ստացել ես, տղերքն են կռվել, սաղիս էլ զայրացրել է, բա տղերքն իրանց կյանքի գնով պահել են բարձունքը, դու 17 կմ հետ ես եղել»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի առջև։ Նրանք պահանջում են հանդիպել հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին