Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ ունի Նիկոլ Փաշինյանը. Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ գյուղի տներից մեկում արդեն տեղակայվում են ռուս խաղաղապահներ։ Նրանց թիվը բավական մեծ է։
Նրանք հայտնել են, թե իրենք մոնիտորինգ են իրականացնելու, հետևելու հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Սահմանի այդ հատվածում վերջին տարիներին հրադադարի ռեժիմի մեծ խախտումներ չեն եղել։
Հայտնի չէ, թե ինչ փաստաթղթի հենքով, իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ռուս խաղաղապահները Ոսկեպարում»։
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։
Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։