▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գտավ գաղտնի արկղում Վարդան Հովսեփյանը,որը ստիպեց արտասվել

«Խոստովանություն» հեռուստանախագծի տաղավարում հյուրընկալվել էր դերասան Վարդան Հովսեփյանը։ Վարդանի կյանքում դժվարությունները շատ են եղել, սակայն այդ դժվարությունները հաղթահարելուց դերասանը չի վախենում.

«Մատների արանքով եմ նայում դժվարություններին, խոչընդոտներն՝ տրորում եմ ուղղակի։ Միշտ դրական եմ նայում, չեմ պարփակվում տանը՝այսօր կա,վաղը չի լինի…Կյանքը խաղի նման ա։ Մեկը մեքենան եկավ քաշեց, մեկը բամբասեց, մեկը քո տեղը եկավ` դու էլ չես աշխատում… 1000 բան կա ուզումա խառնի ընտանիքդ և այլն։ Պիտի իրանց չկարևորես, որովհետև չկան էդքան»։

Հաղորդման ֆորմատից ելնելով «Գաղտնի արկղ» հատվածում տուփի մեջ Վարդան Հովսեփյանի համար թանկ իրեր էր առանձնացրել հաղորդաշարի ստեղծագործական թիմը։

Հունվարի 28-ին կնոջ կողմից նվիրված բացիկ ` «Տոնդ շնորհավոր հայրիկ» գրությամբ,որը հուզեց նրան.

«Պստիկինսա…Տանը հուզվել էի սրա համար,արժեր՞ էլի հուզվեի»։

Իսկ արդեն հաղորդման վերջում «Գաղտնի նամակ»-ն էր,որի հեղինակը Վարդանի քույրն էր.

«Շատ հաճախ` իրար կողքի լինելով, չենք հասկանում` ինչքան կարևոր են այն մարդիկ,ում հետ մի ամբողջ պատմություն և կյանք էնք կիսել։ Դու իմ լուսավոր ու անբաժան մասն ես եղել՝ ինչքան հիշում եմ ինքս ինձ։ Լավագույն տարիներն ու գաղտնիքները կիսել ենք իրար հետ և մի ամբողջ կյանք պատրաստ եմ լինել քո մեծ ընկերը։Սիրում եմ քեզ շատ…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին