▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հաճոյախոսություն է արել Ալեն Դելոնը Գոհար Գասպարյանին

 

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է հաղորդավարուհի  Գոհար Գասպարյանը:

 

-Երևույթներ, որոնք խորթ են Գոհար Գասպարյանին:

-Ծխելը, վուլգար խոսքն ու հագուստը:

Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:

-Իմ լավատեսությունը, ծնողներս և ընկերներս:

-Գոհարը հիասթափվո՞ւմ է և ե՞րբ:

-Այո, այն էլ ինչպես...Երբ ստում են և երբ անտարբեր են:

-Աշխարհը կործանումից  կկանխեն....:

-Հարգանքն ու հանդուրժողականությունը միմյանց, կրոնների, մշակույթների, ռասսաների նկատմամբ:

Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Դուք ինչպե՞ս 

 կմեկնաբանեք դատարկությունը և երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»:

-Դատարկությունը այցելում է հիասթափությունից հետո և այն հնարավոր է տեսնել աչքերի մեջ:

-Ինչի՞ց են առավել հաճախ Գոհար Գասպարյանի  դեմքի   մկանները հաճելիորեն լարվում:

-Եթե հաճելի է, ուրեմն չեն լարվում: Իսկ դեմքի ամեն մկանով կարող եմ ժպտալ հաղթանակներից՝ անձնական, ազգովի:

 

-Ի՞նչ   ասեկոսեներ        եք      լսել   Ձեր մասինորոնք  զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Իմ մասին ասեկոսեներ քիչ են լինում, որովհետև ես հնարավորինս փորձում եմ տեղիք չտալ: Բայց եթե, այնուամենայնիվ, դրանք առաջանում են որոշ բամբասողների շնորհիվ, դրանք կամ անտեսվում են, կամ էլ`  կանխվում:

 Երբեք պետք չէ թույլ տալ  քեզ երկար ժամանակ զմայլվել հասարակության հաճոյախոսություններով: Այն սուֆլեի պես մի բան է. ժամանակի հետ կնստի»,- հաճոյախոսությունների վերաբերյալ նման կերպ է արտահայտվել տաղանադավոր դերասան Չարլի Չապլինը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հաճոյախոսությունների հանդեպ և  կկարողանաք հիշե՞լ  Ձեզ ուղղված ամենատպավորիչ հաճոյախոսությունը:

 -Երբ բացառիկ հարցազրույց ունեցա Ալեն Դելոնի հետ և լսեցի նրանից,  որ գեղեցիկ եմ, այդքան չհուզվեցի, որքան այն պահին երբ նա ասաց, որ իրեն շատ դուր եկավ հարցազրույցը, և խնդրեց  DVD-ն  ուղարկել իրեն: Սա ինձ համար ամենաբարձր ու արժեքավոր հաճոյախոսությունն էր, որն, ինչպես ինքը նշեց,  ուղղակի հաճոյախոսություն չէր, այլ` անկեղծ կարծիք: 

 Գտնված երազ» հաղորդման հաղորդավարուհին գտե՞լ է իր  «երազը»:  

-Չգիտեմ,  գուցե այո, գուցե ոչ….կյանքը ցույց կտա:

-Իսկ նա հաճա՞խ է հայտնվում երազների աշխարհում:

-Ոչ այդքան հաճախ, բայց  լավատես լինելս մեկ-մեկ տրանսֆորմացվում է երազելուն:

-Ձեր բնավորության ո՞ր գիծը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Ես թշնամի չունեմ, իսկ եթե ունենամ էլ, երբեք չեմ նվիրի նրան այն, ինչ իմն է:

-Սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:

-Հույս, հավատ, սեր:

-Ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապիկից:

-Թողնում եմ Ձմեռ պապիկի հայեցողությանը (ժպտում է):

 

Հեղինակ` Անի Բեքիրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին