▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնում եմ միջազգային բեմերում. Յանա Գրիգորյան

Հայ մոդելներն առաջիկայում կմասնակցեն գեղեցկության մի շարք միջազգային մրցույթների, որոնք անցկացվելու են աշխարհի տարբեր երկրներում: Մրցույթների ազգային տնօրեն Յանա Գրիգորյանն Asekose.am-ի հետ զրույցում պատմել է մրցույթների, սպասվող նորաձևության շոուի, մոդելային միջազգային ակադեմիա բացելու, իր հետագա պլանների մասին և ոչ միայն:

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բավական ծավալուն աշխատանք է տարվել՝ կապված գեղեցկության միջազգային մրցույթների հետ: Շատ ուրախ եմ, որ կա առաջխաղացում: Արդեն պայմանագրեր ունեմ Miss International և Miss Grant International մրցույթների հետ: Miss International-ը համարվում է աշխարհի 4 լավագույն մրցույթներից մեկը, ունի նույն ռեյթինգը, ինչ Miss Earth-ը, Միսս Աշխարհն, Միսս Տիեզերքը, իսկ Miss Grant International հեղինակավոր մրցույթը կանցկացվի Վենեսուելայում: Այժմ նախապատրաստական շատ մեծ աշխատաքներ են տարվում՝ կապված այդ բոլոր մրցույթների հետ: Առջևում կան 13 միջազգային մրցույթներ՝ Չինաստանում, Ճապոնիայում, Ֆիլիպինններում, Մալազիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում»,- պատմեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ այս տարվա մրցույթները բավականին տարբեր են. «Ոչ միայն մոդելային ուղղվածության գեղեցկության մրցույթներ են, այլև մրցույթներ, որոնք ուղղված են տուրիզմի զարգացմանը, օրինակ՝ Միսս Տուրիզմ Աշխարհը, որը տեղի կունենա Չինաստանում՝ Չինաստանի ղեկավարության բարձր հովանու ներքո: Այս տարի կլինի գեղեցկության և տաղանդի միջազգային մեծ մրցույթ՝ Miss Supertalent, որը կանցկացվի Եվրոպայում, կլինի մեծ շրջագայություն եվրապական 36 քաղաքներում, ինչն ինձ համար ուրախալի է, քանի որ նախորդ տարիներին ես աշխատում էի հիմնականում ասիական երկրների հետ: Այս տարի գործունեությունս ընդլայնել եմ և փորձում եմ ավելի մեծ ներդրում անել՝ կապված այս աշխատանքային ուղղվածության հետ:Նշեմ նաև, որ ասյս տարի որպես ժյուրիի անդամ պետք է հանդես գայի Միսս Կոսմոպոլիտան մրցույթում, որը տեղի կունենա Մալազիայում: Բացի Հայաստանի ներկայացուցիչներից՝ ունեմ 6 երկրների ներկյացուցիչներ, ովքեր պատվով կներկայացնեն իրենց երկրները: Այսինքն՝ փորձում եմ ավելի ծավալուն աշխատանք տանել, որպեսզի հետագայում հանդես գամ ոչ թե որպես մրցույթ ազգային տնօրեն, այլ միջազգային տնօրեն: Բացի դրանից՝ ընտրել եմ մի քանի հայ մոդելների, ում հետ կաշխատեմ, կզբաղվեմ նրանց պրոդյուսինգով թե Հայաստանում, թե արտերկրում»,- մանրամասնեց Յանան՝ հավելելով, որ բավականին դժվար աշխատանք են տանում . «Փորձում ենք ավելի զարգանալ ու հմտանալ այս ոլորտում: Շատ ուրախ եմ, որ իմ որոշակի ներդրումն ունեմ այս աշխատանքի մեջ, ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում եմ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնել արտերկրում, միջազգային բեմերում»:

Մեզ հետ զրույցում Յանա Գրիգորյանը պատմեց նաև տարեվերջին սպասվող նորաձևության մեծ շոուի մասին: «Տարվա վերջում պատրաստվում ենք նորաձևության մեծ շոուի, որտեղ կներկայանան իմ 20 տիտղոսակիր մոդելները, ովքեր Հայաստանը ներկայացրել են գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում, կներկայացնենք հայկական արտադրանք, ազգային հագուստներ, երեկոյան զգեստներ, լողազգեստ և սպորտային հագուստ: Պատրաստվում ենք մամուլի մեծ ասուլիսին, որի ընթացքում ավելի մանրամասն կլուսաբանենք մեր կատարած աշխատանքը և ապագա պլանները, որը տեղի կունենա առաջիկայում»:

Յանան վստահեցնում է, որ հետագայի հետ կապված բազմաթիվ պլաններ ունի, քանի որ ցանկանում է ընդլայնել իր գործունեության շրջանակները: «Ես և Սերգեյ Զվերև գեղեցկության ակադեմիայի հիմնադիր Ռոկսաննա Առաքելյանը որոշել ենք ընդլայնել մեր գործունեությունը և սկսել նոր նախագիծ՝ մոդելային միջազգային ակադեմիա: Մեզ մոտ մոդելները կպատրաստվեն, մենք պայմանագրեր կկնքենք ասիական և եվրոպական երկրների հետ և մեր մոդելներին կուղարկենք պայմանագրային աշխատանքի որպես մոդելներ, ֆոտոմոդելներ: Կմասնակցենք նաև տարբեր էկոնախագծերի, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ նրանք ներգրավված լինեն հասարակական տարբեր աշխատանքներում, որ նրանցից յուրաքանչյուրն իր տեղը գտնի այս կյանքում, որ գեղեցկության մրցույթներից զատ՝ զբաղվեն այնպիսի աշխատանքով, որը պիտանի կինի հասարակությանը»:

«Այժմ համագործակցում ենք Հայաստանում շատ հայտնի կազմակերպությունների հետ, որոնք մեզ շատ են աջակցել և օգնել, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ: Առանձնակի հիշատակման է արժանի VBET ընկերությունը, որը, որպես գլխավոր հովանավոր, ապահովել է մեր ներկայացուցչի մասնակցությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Ֆիլիպիններում կայանալիք Miss Earth 2019 գեղեցկության մրցույթինՄեծ շնորհակալություն եմ հայտնում VBET-ի մարքեթինգային բաժնի թիմին, քանի որ նրանք շատ են ինձ օգնել և դեռ շարունակում են աջակցել բոլոր հարցերում: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել BetConstruct-ի հիմնադիր Վիգեն Բադալյանին»:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ռուսաստանաբնակ գործարար, հասարակական գործիչ և բարերար Աբրահամ Հովեյանին, ում շնորհիվ մեր հայրենակից Սոնա Դանիելյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր Miss International մրցույթում, որը տեղի կունենա Ճապոնիայում (Աբրահամ Հովեյանը Tyumentel առաջատար շինարարական ընկերության հիմնադիր-տնօրենն է) :Աջակցության և օգնության համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև անձամբ Գաբրիել Ջեմբերջյանին և Կարպիս Թիթիզյանին»:

Հավելենք, որ արդեն 1 տարի է, ինչ Յանա Գրիգորյանը հանդիսանում է հնդկական հայտնի ամսագրի՝The Lifestyle Journalist-ի պրոդյուսերը: Ի դեպ, նշենք, որ ամսագրի շապիկին արդեն իսկ հայտնվել են Miss Earth 2018-ի հաղթողը և Miss Supermodel Worldwide 2018-ը:

Ստորև ներկայացնում ենք միջազգային հեղինակավոր մրցույթներում Հայաստանի ներկայացուցիչների անունները.

 Beauty Pageants Miss Supertalent- Նաիրա Գրիգ

 Miss Eco Teen-Միլենա  Խառատյան

Miss Asia Pacific International-Անահիտ Լազյան

Miss Earth-Հռիփսիմե (Ռիփփի)  սարգսյան

Miss International- Սոնա Դանիելյան

Mister Glam International-Էդո Կարապետյան

 Man of the Globe International – Աշոտ Կարապետյան

 Miss Tourism World-Ալինա Աղեկյան

 Miss Cosmopolitan World-Աննա Սարգսյան

Tourism Image Ambassador-Սեդա Տոնոյան

Face of Beauty International- Փրեննի Դավթյան

 Mister Model Worldwide-Վոլոդյա Գաբրիելյան

Miss Grand International-Լիլի Սարգսյան

Miss World Noble Queen International – Ռոմելլա Թամարյան

 Miss Eco International – Մարթա Բաղդասարյան

Mrs Tourism Armenia- Լիդիա Կարապետյան

Հեղինակ՝ Լ. Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին