▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հանդիպումներ է ունենում Արսեն Թորոսյանն Արցախում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախի իր գործընկեր Արայիկ Բաղրյանի հետ այսօր այցելել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ և Հադրութի շրջանային բուժմիավորում:

Եռօրյա այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը եղել է նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որտեղ արտագնա դասընթացների մասնակից չորս տասնյակ բժիշկների նախարարը հանձնել է ավարտական վկայականներ:

Միաժամանակ, երկու հանրապետությունների առողջապահության նախարարները շրջել են մանկական բուժմիավորումում, տեսակցել ստացիոնար և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող երեխաներին:

 

 

 

Հաջորդիվ Արսեն Թորոսյանն այցելելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և մասնակցելու է Վազգեն Սարգսյանի հիշատակի երեկոյին:

Հիշեցնենք, որ Արցախ կատարած եռօրյա այցի շրջանակում նախարարն արդեն իսկ հանդիպել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանին, Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև եղել է Մարտունու զինվորական հոսպիտալում և Մարտունու բժշկական կենտրոնում:

 

ՀՀ ԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին