▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների դիրքորոշումները». Էդգար Ղազարյան

 

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ընթացող ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը դեռ մի փոքր էլ կսպասի ԱԺ-ի պատգամավորների արձագանքին՝ իր առաջարկին.

«Ինձ հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հայտարարությունները՝ դիրքորոշումները: Իրենց մեկնաբանությամբ՝ իրենք այդ գործընթացը կանեն միայն այն դեպքում, երբ որ վստահ լինեն, որ դա կպսակվի հաջողությամբ:

Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է, բայց դրանց վերաբերյալ ես դեռևս հայտարարություն չեմ անի: Համբերատար կսպասեմ, մինչև այս շաբաթն ավարտվի և եթե եկող շաբաթվա սկզբում նրանք Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը, ապա մեր վերաբերմունքը երևույթի նկատմամբ կլինի ըստ էության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին