▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, ով նախօրեին հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:

Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»:

Կարդացեք նաև՝ Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից 

ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին