ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է նշանակում` վարչապետը հարցազրույց է տվել, պատասխաններն այնտեղ են։ Սա պետական ինստիտուտի կողմից պրոֆեսիոնալ մոտեցու՞մ է, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, վարչապետը օրը հազար հարցազրույց կարող է տալ, քաղաքացին պարտավոր չէ հետևել նրա հարցազրույցներին, որոնք մեկը մյուսից ավելի շատ հարցերի տեղիք են տալիս։
Ի՞նչ իրավունք ունեք քաղաքացու հարկերով սնվողներդ նման ցինիկ ձեւով պատասխանել քաղաքացու հարցերին։ Եթե նույնիսկ նույն նամակից տասն անգամ ուղարկվեր, տասին էլ պարտավոր էիք պատշաճ ձևով պատասխանել` առանց երկիմաստությունների, ոնց սովորաբար անում եք։
Հիրավի լրիվ ֆեյսբուքապետություն է դարձել երկիրը »։


