|
«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, և երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: |


