Երևանի ավագանու նիստին օրակարգում չզեկուցվող հարցերի ներառման դեմ ելույթ ունեցավ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը․ «Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարոն Ավինյան, գուցե ճապոներեն՝ հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ, որ չզեկուցվող հարցեր չպետք է լինեն: Ինչի՞ց եք վախենում, կարո՞ղ է քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի այս նիստը»,- ասաց Գրիգոր Երիցյանը։ |
Թարմացված․ Օրակարգային հարցերի հաստատման ընթացքում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց․ «Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում ա՝ ինչի քեզ պարզ չի՞, որ ընդունվելու է, ինչի՞ նորից դնենք քվեարկության: Դե եկեք ընդդիմությունը գնա տուն, ինչ ուզում եք ընդունեք»: Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Երկու ֆրակցիաներով որդեգրել եք ամենաանկառուցողական հնարավոր մոտեցումը, իսկ ո՞վ է ասել, որ ձեր հետ առհասարակ պետք է հաշվի նստենք... Մենք ընթացակարգով շարժվելու ենք, միտինգի չեք, սա Երևանի ավագանու նիստն է: Իմ ներվերը բետոնից է, ինձ հունից չեք կարողանալու հանել։ Մի ստիպեք նկատողություններ բաժանել»: |
«Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարոն Ավինյան, գուցե ճապոներեն»․ Գրիգոր Երիցյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet