▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ միակ կարոտողը Դուք եք․․․ Քաղաքապետն՝ իրեն «ջան»-ով դիմող պաշտոնյային

Գարեգին Նժդեհի փողոցից Մայիսի 9-ի փողոցից Արշակունյաց պողոտա հատվածում հոկտեմբերի 29-ից արգելվել է աջ կողմում ավտոմեքենաների կանգառ-կայանումը, որպեսզի թողունակությունը մեծացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Որ դա իդեալական սկսել է աշխատել՝ չէ, բայց հնարավոր  որոշակի փոփոխություններ կատարվել են: Սրանից էն կողմ, պարոն քաղաքապետ ջան, հնարավոր կլինի էդտեղ հոսքերի հետ կապված կիրառել ավտոմատ համակարգը՝ խելացի լուսացույցները, որը եւս 20-25 տոկոսով կբարելավի երթեւեկության վիճակն այդ հատվածում»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կատակով արձագանքեց. «Պարոն Սարգսյան, ոնց հասկացա՝ ինձ միակ կարոտողը դուք եք եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին