«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը․
«Ասեմ ձեզ, էս նստել հելնելուց հետո բոլոր դրական գրառումները կարդալը նենց յուրահատուկ զգացում ա առաջացնում, ասես սեփական հոգեհանգստիդ եկած մարդկանց տեսնես, էն որ ով ինչ լավ բան ասեց, իսկ ով ընդհանրապես չեկավ։ Ասածս ինչն ա, անչափ շնորհակալ եմ բոլորիդ էս հսկայական աջակցության համար: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, Նիկոլի մոտ ա ոնց որ վատ։ Սկսում ենք վերադառնալ դաշտ, դատարանի կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում, բայց դե ոչինչ, մի բան կմտածենք, մինչև էս կրկեսն ավարտվի»։