▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մոտ դեժավյու է՝ ձեզ զրպարտել է ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. Խամոյանը՝ Մուկուչյանին

ԱԺ-ի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հիշեցնելով վերջինիս նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը։

http://asekose.am/filemanager/uploads/Agnessa_Xamoyan.jpg

«Պարոն Մուկուչյան, ինձ մոտ դեժավյու է դուք 2012թ սկսած ձայնի նույն հանգստությամբ ու հանդարտությամբ ներկայացնում եք ձեր հաղորդումները և դեժավյու է մեկ տարբերությամբ, որ այստեղ չէ Նիկոլ Փաշինյանը, ով, անկախ ձեր ներկայացրած հաղորդման բովանդակությունից, ձեզ վստահաբար կմեղադրեր ընտրակեղծարարություն, նկարչություն անելու մեջ։ Դուք ձեր խոսքում երկու անգամ ընդգծեցիք, որ ձեր օրոք ըտրություններ չեն կեղծվել։ Ստացվում է՝ ձեզ զրպարտել է ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Խամոյանը։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին