Սասուն Մանուկյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Սպասված վայրէջք և հիշարժան օր Սյունիքի մարզկենտրոն Կապանի համար(և ոչ միայն)` Սյունիքի օդանավակայանում շուրջ երեսուն տարի դադարից հետո օդանավ իջավ։26.04.2023թ.»։
Ավելի վաղ, ՏԿԵ նախարարությունից հայտնել էին․ «Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։ Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։ «Սյունիք»-ը Հայաստանի հարավային օդանավակայանն է, գտնվում է Կապանից ոչ հեռու: Այն դեռևս ԽՍՀՄ տարիներին օգտագործվել է ներքին ավիացիայում»։