▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկը քացով քանդում է Ամբերդի պարիսպից մի հատված

Ինչ-որ մեկը քացով քանդում է Ամբերդի պարիսպից մի հատված․ Համացանցում տարածված տեսանյութն՝ առանց մեկնաբանության

***

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին հայտնում ենք
Ամբերդ ամրոցում նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:
Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին