«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե վստահ է, որ իրեն ուզում են «գցեն»: «Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասաց Ղուկասյանը։ Նա նշեց, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, իսկ իրեն ճանապարհ կտա, որ գա, մաքրի։ «Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ»,- ասաց Ղուկասյանը։ Նա առաջարկեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։ |
Թարմացված․ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց. «Ես ոչ մեկին էլ չեմ վախեցնում: Ես իմ ձայն տվողն ունեմ արդեն: Ես իմ 22 հազարը մինիմում ունեմ: Էն որ ասում ա` կրկնակի ընտրություն, բան, չի լինելու նման բան: Ոնց ասես իրար մեջ կֆռցնեն, Սիսիին (նկատի ունի Տիգրան Ավինյանին-խմբ.) կընտրեն: Բայց իմ էս 22 հազարը, ընկեր Նիկոլ, էս քո էս սերժահայկոյանիկոլական շախմատային խաղից հետո կդառնա մինիմում 200 հազար: Տասնապատիկ կտա կհելնի վերև: Քանի որ Նիկոլ, քո մոտը խելքով մարդ չկա, ես քեզ ասում եմ` Նիկոլ, քո վերջը եկել ա: Ոնց էլ շախմատային քարերը փոխես, դավաճանի պիտակի սրանց վրից չի իջնելու: Ամբողջ հայ ժողովուրդը կտենա ու կհասկանա, որ լուչշե նստես քֆուր տվողի կողը, քան թե կուլտուրական վիժվածքի, որ երկիրը հասցրեց էս օրվան: Հայկ Մարությանի ընտրողը իմն ա լինելու, եթե նորից վերարտադրեն Սիսիին: Ուղղակի մենք էդքան ժամանակ չունենք»: Թարմացված․ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ուղերձի վերջում ևս մեկ անգամ կրկնեց` վերհսկողությունը տալիս եք «էս մարդուն» (նկատի ունի իրեն-խմբ): «Ես պտի սրանց տանեմ բերդ: «Աստերիքսն ու Օբելիքսը»-ում կա նման մի արտահայտություն` Плевать мне на твою деревню, мне нужен Рим: Նույնը ես եմ ասում` я плевал на вашу мэрию, мне нужна Армения: Էսպիսին ա իմ մոտեցումը և վերջնական խոսքը: Եթե ոչ, ժողովուրդ ջան, դուք խաբվեցիք հերթական անգամ»,- ասաց նա: |
Թարմացված․ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր ուղերձում հայտարարեց, որ «ինքը նստելու ա, որ Նիկոլ լարի»: «Ես մի նպատակ ունեմ` սրանց սաղին քցեմ բերդ: Էս ա իմ թիվ մեկ նպատակը: Թիվ 2` գումարները հետ բերել: Թիվ 3` կոռուպցիան փակել: Թիվ 4` երկիրը, տնտեսությունը, բանակը բանակ սարքել: Թիվ 5` դրսի ժողովուրդը տենա, որ եկել ա մի նորմալ մարդ, ում հետ կարելի ա պայմանավորվել»,- ասաց նա: |
«Ինձ ո՞ւմ տեղն եք դրել՝ Հենզել-Գրետելի՞». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet