«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաև այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել»: |
Ի՞նչ ունեցվածք ունի հեղափոխությունից հետո քաղաքական դաշտ եկած Սարգիս Խանդանյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet