Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՓՉԱՑԱԾ, ՄԿՆԱՀՈՏ ԿՈՆՖԵՏՆԵՐ` «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻՈՒՄ»
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Ավան թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետից տուփով կոնֆետներ գնեցի։ Բացելով տեսա, որ կոնֆետները փչացած են, դրանք թափեցի։ Երեկ՝ մայիսի18-ին նույն հանրախանութից գնեցի նույն կոնֆետներից։ Դրանցից փչում է սուր մկնահոտ, կոնֆետների ծայրերը, չգիտեմ ՝խոնավությունի՞ց, թե՞ մկների «ոտնձգություններից» մաշված են։ «Երևան Սիթի»․ սուպերմարկետում բարձրախոսով պարբերաբար հնչում է հայտարարություն, որ ժամկետանց ապրանք ներկայացնելու դեպքում գնորդին նույն ապրանքից ձրի երկու հատ տրվում է։ Ինձ, որպես սպառողի, նման «պարգև» պետք չէ, պետք է , որ սուպերհարուստ Սամվել Ալեքսանյանը մկնահոտ, փչացած կոնֆետներ չվաճառի, վտանգելով մարդկանց առողջությունը։
Ո՞ւր են նայում պետական իրավասու կառույցները, սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները»։