▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պաշտոնի է անցնում ԱԳՆ փոխնախարարը

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից:

Ըստ Hraparak.am-ի ունեցած տեղեկության` Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել։ Գրիգոր Հովհաննիսյանը  աշխատանքի է անցնելու «Արարատբանկում»` որպես խորհրդի նախագահ։

Նշենք, որ բանկը պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Գրիգոր Հովհաննիսյանը, ի դեպ, Բեգլարյանի սանիկն է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳՆ փոխնախարարի պաշտոնին էր նշանակվել հեղափոխությունից հետո, 2018-ի դեկտեմբեր ամսին: Մինչ այդ նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր և ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։

Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում,  Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական և այլն։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին