▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 01.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պատրաստել Սուրբ Ծնունդին

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը: Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սբ. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:

Մեծ տեղ է զբաղեցրել Սուրբ Ծնունդի ուտեստների պատրաստությունը: Պահքի շրջանի համար չորացրած մրգերից և ընկուզեղենից բազմաթիվ կերակուրներ են պատրաստել: Դրանց մեջ առանձնանում են շարոց կոչվող վզնոցատիպ քաղցր կերակուրները՝ սուջուխը և ալանին: Կերակրատեսակներից ամենատարածվածն է

«Տարի հաց»-ը: Այն կարող էր լինել գաթա, բաղարջ, կլոր, ձվաձև և այլն, գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի, դրամ...։ «Տարի հացը» կտրում էին կես գիշերին կամ արշալույսին, տան անդամների թվի համեմատ, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին... Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն էր սպասվում կամ ընտանիքի հաջողությունը նրանից պիտի գար։

Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական տոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան տոնին սեղանից անպակաս է լինում բրինձով փլավը՝ պատրաստված չորացրած մրգերով ու չամիչով: Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենադանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Բացառություն է կազմում ձուկը, որը ցանկալի է մատուցել խաշած վիճակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին