▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ տեղեկացրեցին, որ անցանկալի անձ եմ․.․ՀՅԴ-ական երիտասարդ աղջկա մուտքն արգելվել է Հայաստան

Սյունե Աբրահամյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ:

Արձագանքելով այս տեսանյութին՝ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է․ Նիկոլի ու Ալիեւի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է, երիտասարդ աղջիկը, Մուրադ Փափազյանն ու մեր այլ հայրենակիցներ(հիմնականում դաշնակցական) մեկ հայրենիք չեն կարող մուտք գործել, մեկ՝ Ադրբեջան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին