▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ թուղթ էր փոխանցում Փաշինյանը». լրագրողները՝ Օսիպյանին

«2018-ի ակտիվ գործողությունների ժամանակ տեսանյութ տարածվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարծես ինչ-որ թուղթ է փոխանցում. ի՞նչ թուղթ էր դա, ի՞նչ բովանդակությամբ»,- Ազատության հրապարակում դիմելով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հարցրին լրագրողները:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-2/valeri_osipyan.jpg

«Ասեմ հետևյալը և փակենք էդ թեման: Ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել ու տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը... Կգա ժամանակ, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու՝ ում է ինչ փոխանցվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին