Լրագրող Հայկուշ Նազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջին անգամ ֆբ հարթակում այս դերասանի՝Ալբերտ Սաֆարյանի ու իր կողակցի լուսանկարը տեսնելով՚ինձ թվաց ոչ թե հայր ու աղջիկ՚այլ պապ ու թոռ են։Հետո կարդացի նյութն ամբողջովին ու հասկացա՚թե ինչն ինչոց է։Ի՞նչ արած՚կյանք է՚դերասաններին ու գրողներին հատուկ խառնվածք է՚սիրում են փոփոխություններ ու ներշնչանքներ կյանքում՚որ կարողանան էլ ավելի ու ավելի ծավալվել՚տաղանդի առկայծումներ ունենալ։Մի տեսակ ներողամտորեն այդ դեպքում պետք է մոտենալ։Բայց կոնկրետ ինձ համար՚անընդունելի են նման փոխհարաբերությունները՚դրանք երբեք էլ լավ վախճան չեն ունենում՚միշտ էլ բարդ ու անհասկանալի են լինում։Այս թեմային անդրադառնալը պարզապես առիթ հանդիսացավ՚երբ MEDIA NEWS-ում կարդացի հետեւյալ վերտառությամբ նյութը.՚՚Հասա՞ք ձեր ուզածին՚այ տականքներ։Դե հիմա վայելեք ձեր ուզածը ու տեսեք՝ ինչ է կատարվել…՚՚։Մի պահ ինձ թվաց՚թե լուրջ բան է տեղի ունեցել՚զույգերը հասկացել են ինչն ինչոց է՚հիասթափվել ու բաժանվել են։Բայց…առանձնապես ոչինչ էլ չի կատարվել՚պարզապես հուզվել են զույգերն իրենց ոչ հարիր մեկնաբանություններից եւ որոշել ավելի պինդ՚ավելի ջերմ լինել այսուհետ՚այդքանը։Իսկ փաստորեն տականքներն այս հարթակի ընթերցողներն են՚որոնք իրավունք չունեն կարծիք արտահայտելու։Այ քեզ խայտառակություն՚լրատվական դաշտն ինչքան է գլորվել ու անմակարդակ դարձել Հայաստանում։Կոնկրետ ես՚մասնագիտությամբ լրագրող լինելով՚ինչ խոսք՚իրավունք ունեմ արտահայտվելու։Հասարակությունը եւս իրավունք ունի իր խոսքն ասելու՚քանզի հենց ինքը՝հանդիսատեսն է նրան բարձրացրել այդ աստիճանի՚ինչ որ հիմա կա։Դերասանն էլ լինելով ճանաչված անհատականություն՚թափանցիկ ու բաց պետք է լինի ժողովրդի առջեւ։Իսկ ես էլի մնում եմ իմ տեսակետին՚ինձ համար անընդունելի է տարիքային այդքան մեծ տարբերությունը։Բայց ի՞նչ արած՚ինչ եղել եղել է՚մնում է մենք էլ մեր բարեմաղթանքներն ասենք՝ մի բարձի ծերանաք՚սիրելիներ՚խաղաղ ու երջանիկ ապրեք»։