▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ տվել էին համասեռամոլների ցուցակ, որ տամ Քոչարյանին, հետագայում տվել եմ Սերժ Սարգսյանին

«Ինձ տվեցին պետական կառույցներում սեռական այլ կողմնորոշում ունեցողների ցուցակ՝ արվամոլների: Անդրանիկ Մարգարյանին ասեցին, որ էդ ցուցակը 3 հոգու համար են կազմել՝ իր, նախագահ Քոչարյանի, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի համար: 2-3 ամիս հետո նախագահը կանչեց, ասեց՝ Գառնիկ, ինչի՞ ցուցակն ինձ չես տվել, ասեցի՝ հարկ չեմ համարել: Ասեց՝ շատ էլ ճիշտ ես արել, պատկերացնու՞մ ես իմ մոտ հայտնվի:

-Ինչի դա Քոչարյանի մոտ ի՞նչ էր փոխելու, որ իմանար կառավարության անդամներից մեկը համասեռամոլ է:

-Տղամարդու համար դժվար է էդ կարգի մարդու բարևել, նստել սեղանին: Հետագայում Սերժ Սարգսյանի հետ դա քննարկել ենք:

-Համասեռամոլ լինելը ի՞նչ խնդիր էր ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից, որ հարկ են համարել նման ցուցակ կազմել:

- Էդ կարգի մարդիկ խոցելի են, հոգեբանական, բարոյական խնդիր կա: Նրանք պիտի չաշխատեն այնպիսի պաշտոններում, որտեղ չպիտի լինի խոցելի մարդ:

Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցը Tribune.am-ին՝ ամբողջությամբ՝ տեսանյութում․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին