▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խղճով եք եկել Եռաբլուր. լրագրողը՝ Փաշինյանին

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Զոհվածների շիրիմներին մոտենալիս լրագրողներից մեկը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Փաշինյանը Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում:

Փաշինյանի թիկնազորը, սակայն, սակայն խոչընդոտում էր լրագրողի գործունեությանը. թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին. «Ինձ հանգիստ թողեք»,- ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:

Քիչ անց մոտեցան նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք արգելում էին երկու լրատվամիջոցների լրագրողներին մոտենալ Փաշինյանին:

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»,- ասացին վերջինները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին