Ինձանից չնեղանաք՝ եթե ևս մի դեպք արձանագրվեց․․․Տիգրան Ավինյան
«Ո՞րերորդ շաբաթն ա, որ փոսերի մասին խոսում եմ: Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու: Երեք շաբաթ ա՝ ասում եմ քաղաքի փոսերը լցրեք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով շինարարության և բարեկարգման վարչության պետի Ժ/պ-ին՝ ասաց Տիգրան Ավինյանը, ապա խոսքն ուղղելով վարչական շրջանների ղեկավարներին՝ հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքը նրանց պարտականությունն է: «Փոսերի անուն չլսեմ, էս վերջին շաբաթն ա, ևս մի դեպք արձանագրվեց, ինձնից չնեղանաք»,- հավելեց նա:


