Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով լուսանկար․ «Մոսկովյան 33 ա թամանյանական շենքի հիմքերը քանդում են։ Ամբողջ օրը 1-05 համարով ապարդյուն փորձել եմ կապվել քաղաքապետարանի թեժ գծի հետ` չեն պատասխանում»։ Ավելի վաղ նա գրել էր հետևյալը․ «Օգտվելով այն բանից, որ մայրաքաղաքը հանձնված է անտերության և չարաշահելով ապրիլին Տիգրան Ավինյանից ստացված շինթույլտվությունը, 2012 թվականից Մոսկովյան 33 ա շենքի համասեփականատեր Սենիկ Ջուլհակյանը էսկավատորով ֆասադի կողմից քանդում է Գ.Թամանյանի նախագծով կառուցված և պատմական արժեք ներկայցնող շենքը։ Ինչպես ես` 2004 թվականից շենքի համասեփականատերը (առաջին հարկի սեփականատերը), այնպես էլ իմ փաստաբան Լևոն Բաղդասարյանը քանիցս թեժ գծով և պաշտոնական դիմումներով հայտնել ենք քաղաքապետ Ավինյանին մեր բողոքն առ այն, որ առանց իմ` շենքի համասեփականատիրոջ համաձայնության շենքի մյուս համասեփականատիրոջը շինթույլտվության տրամադրումն օրեքի կոպիտ խախտում է, սակայն քաղաքապետը կամ ի զորու չէ, կամ չի ցանկանում կանգնեցնել կատարվող հանցագործությունը։ Թամանյանական ժառանգությունը փրկելու իմ տասերկուամյա ջանքերը ճակատագրի հեգնանքով այսպիսի ավարտին են հանգում «հեղափոխությունից» վեց տարի անց։ Այն ինչին ձգտում էր հասնել Սենիկ Ջուլհակյանը և ինչը նրան չհաջողվեց անել «մերժված» Սերժի իշխանության օրոք, նրան հաջողվում է անել հիմա։ Մի՞թե այս արդյունքի համար էինք մենք այն ժամանակ վանկարկում` «հիմա, հիմա»...»։ |
Թեմային անդրադարձել է նաև ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն՝ ուղիղ եթերում, ինչը կարող եք դիտել ստորև․