«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլական սուտասան պրոպագանդիստ և տելեպուզիկ (տելեվիզրով փորի հարց լուծող) Հովսեփ Խուրշուդյանը կիսվել է Նարեկ Վերանյանի բավականին բարեխիղճ վերլուծությամբ, որի ամենաէական փաստը այն է, որ ռուբլու փոխանակման գործարքները 2024-ի մարտի 1-ից մայիսի 17-ը (քաղաքականապես նշանակալի ժամանակաշրջանում) աճել են մոտ 255 միլիարդ դրամով:
Հիշեցնեմ, որ պարոն տելեպուզիկը պնդել էր, որ ապրիլի 21-27-ը Տավուշում ռուբլու փոխանակումը աճել է՝ կազմելով գործարքների 70%-ը: Հետո քթին էր կերել, որովհետև պարզել էի, որ Տավուշում ո՛չ աճել է ո՛չ էլ անգամ 21%-ը գերազանցել: Հիմա մտնելով Նարեկ Վերանյանի վերլուծության զոնտիկի տակ նա ասում է «Հա լավ ինչ էական ա, որ ո՛չ Տավուշում, ո՛չ ապրիլի 21-27-ը ու ո՛չ 70 տոկոսով… զատո աճել ա»:
Բայց սուտասանը չէր լինի սուտասան, եթե նորմալ վերլուծության վրա մի 5 հարկ ռուս վարձու տրանսգենդեր չշարեր: Երկար-բարակ չխորանալով նշեմ ամենաէական ստերն ու մանիպուլացիաները.
1. Հովսեփը պնդում է, որ 255 միլիարդի աճը «ռուբլու կրկնակի աճ» է, մինչդեռ պարզ մաթեմատիկան հուշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 42.61% է, որովհետև հաշվարկի բազան 598 միլիարդ է եղել:
2. Հովսեփը ու վերլուծությունը չեն ադրադառնում էն հանգամանքին, որ եթե համեմատենք կիսամյակը կիսամյակի հետ (ինչը տնտեսագիտորեն ավելի կոռեկտ ա) ապա կպարզվի որ աճը ընդամենը 15 տոկոս է: Որովհետև հունվարի 1-ից մարտի 1-ը 100 միլիարդով նվազել էր ռուբլին նախորդ տարվա համեմատ:
3. Ամենակարևոր հանգամանքը՝ Հովսեփը «չի նկատում» սենյակում պախկված փոքրիկ փիղը: Իսկ էդ փիղը նրա մասին ա, որ 2024-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը աճել ա 2.6 ԱՆԳԱՄ: Իսկ 160% առևտրաշրջանառության աճի դեպքում ռուբլու սփոթ շրջանառության 15% աճը նորմալ ա: Սանկցիաների շրջանցումը իրա հետ զարգացնում ա ահռելի բրգաձև ինֆրաստրուկտուրա, որտեղ մեր քուչի Վասիլից մինչև մեծն հայ բարերար քեռի Սեմը ու Նորին Գերազանցություն պարոն դեսպան Արսենյանը ունեն իրենց փայը էդ տորթից: Երբ 7 միլիարդ դոլարի ոսկի ու բռլյանտ ա անցնում հայկական կանալներով՝ անվճար չի անցնում ու էդ գործի մեջ լիքը քաջ տղերք վճարվում են հավուր պատշաճի ու վճարվում են հաճախ քյաշ փողով:
4. Ի վերջո եթե 42 տոկոսով ավել՝ 600 միլիոն դոլարի ռուբլի ոչ մի բանի դիմաց, տենց որպես նվեր լցվեր հայկական շուկա և դրա տակ չլիներ առևտրային տրամաբանություն, ապա ռուբլին կտրուկ կարժեզրկվեր: Իսկ քանի որ ոչ մի նման ցնցում չի եղել ռուբլու կուրսի հետ, ապա վստահաբար էդ փողի շրջանառությունը ունի տնտեսությունից ածանցվող պատճառներ:
Հիմա. ինչի՞ եմ Հովսեփին համարում Նիկոլական, սուտասան, պրոպագանդիստ և տելեպուզիկ: Որովհետև էն պայմաններում, երբ Նիկոլը ամեն հաջորդ տարի ռեկորդային մակարդակի ա հասցնում տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ սույն տելեպուզիկը պնդում ա, թե Ռուսաստանից էկող գլխավոր սպառնալիքը ռուբլու դիմաց ցույց անող անտեսանելի տրանսգենդեր սպորտսմեններն են: Երկրորդ կարևոր պատճառը, որի համար ես էսպես դաժանորեն եմ վարվում նրա հետ հետևյալն ա՝ ես տեսել եմ թե սրա նմանները ոնց ձևավորեցին արցախցիների հանդեպ ատելության տեղեկատվական ֆոնը ու ես ոչինչ չկարողացա անել դրա դեմ: Երբ տեսնում եմ, որ հիմա էլ տավուշցիներին են սարքում «հինգերորդ շարասյուն» ու նրանց ցեղասպանության համար են մեղքի հոդված հորինում՝ ես ուզում եմ քանի կարող եմ ինչ-որ բան անել: Մինչև կգան լավ ժամանակներ ու բոլոր էս մարդկանց ովքեր հրահրել են սոցիալական բևեռացում ու ատելություն՝ դաժանագույն հոդվածներով կդատենք, հրավիրելով Ռուանդայում աշխատանքի փորձ ունեցած մասնագետների, որ այլևս երբեք ոչ ոք չսնուցի քաղաքացիական պատերազմի թարախը հասարակության հոգում:
Ու որպես վերջաբան. ես պաշտոնից չեմ զրկվել, այլ հրաժարական եմ տվել ընտրական օրենսգիրքը փոխելու սկզբունքային խոստումը խախտելու պատճառով՝ մի բան, որը քո նման անողնաշար ու անսկզբունք լիքը նախկին «դեմոկրատներ» կուլ տվեցին ու շարունակեցին աջակցել «ժողովրդավարական ռեֆորմներին»: Հրաժարականից հետո 4 պաշտոնի առաջարկ եմ ստացել և մերժել դրանք: Բոլորին քո արշինով մի չափի, որ լափի վինտիլի համար թեժ մարտերում ընդդիմադիր պարկեշտ քաղաքացուց դարձար մի մարդ, ով քաղհասարակության վրա Նիկոլ ա բերում՝ ուժերի բալանսը իր կողմը թեքելու ու այդկերպ փորի հարց լուծելու ճղճիմ դիտավորությամբ: Իշխանություններ շատ կփոխվեն, բայց ես հոգ եմ տանելու, որ դու հանկարծ չդառնաս ռուկապաժատնի, որ էլ երբեք դեմոկրատական հայացքներով քաղաքացիների մասին քեզ նայելով կարծիք չկազմեն: Ու հիշի, որ ամեն Յոզեֆ չի որ Գեբելս ա:
Նկարում նիկոլական պրոպագանդիստը սրել է իր ինքնապահպանման բնազդը և փորձում է մտնել Նիկոլի... ըըըըըը... աչքը։
Կտավ, յուղաներկ։