▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է գրգռում տղամարդուն

Կանացի ո՞ր իրերն են գրգռում տղամարդկանց ամենից շատ: Ներկայացնում ենք գրգռիչ իրերի ցանկը.

Գոտիով ձևավոր զուգագուլպաներ բարձրակրունկ կոշիկների հետ համադրմամբ. տղամարդկանց վրա այս համադրման թողած ազդեցությունն անկրկնելի է:

Ի դեպ, ոտքերն ավելի սեքսուալ են ոչ թե կարճ (մինի) կիսաշրջազգեստով, այլ երկար (մաքսի) կիսաշրջազգեստով, որի բացվածքն, այսպես ասած, գրգռաճեղքը հասնում է ազդրին. սա հատկապես գրգռում է տղամարդկանց:

Տղամարդկանց աչքերի համար հակացուցված են կենդանակերպ նախշերը, փոխարենը նկատելի գրգռիչ ազդեցություն ունեն բուսականները: Ինչ վերաբերում է գույնին, ապա տղամարդկանց, ինչպես և երեխաների ուշադրությունը գրավում են հատկապես վառ գույները:

Կանայք հակված են գերագնահատել հագուստի սեքսուալ ազգեցությունը: Մինչդեռ տղամարդկանց մեծ մասին գրգռում է ոչ այնքան կնոջ հագուստը, որքան նրա ժեստերը, ժպիտը, համարձակությունն ու ինքնավստահությունը:

Տղամարդկանց 80 տոկոսը գրգռվում է, երբ իր սիրելի կնոջը տեսնում է ներքնազգեստով: Ավելին, տղամարդիկ հրաշալիորեն տիրապետում են ինտիմ զգեստապահարանի գաղտնիքներին և հաճույքով կմասնակցեն իրենց զուգընկերուհու` ներքնազգեստի ընտրությանն ու գնումներին:

Մեծ կարևորություն ունի ներքնազգեստի գույնի ընտրությունը: Ամենագրգռող գույնը կարմիրն է, որն արտահայտում է սեքսուալ ագրեսիվություն, որը, սակայն, կարող է նաև վախեցնել  պահպանողական և ոչ ինքնավստահ տղամարդկանց: Կարմիր ներքնազգեստի համ լուրջ մրցակից է սևը:

Որպես կանոն, գրգռող ազդեցություն չի ունենում վարդագույն, կապույտ, մանուշակագույն, մոխրագույն և դարչնագույն ներքնազգեստը: Սպիտակ ներքնազգեստը չեզոք է, բայց որոշ տղամարդկանց մոտ կարող է ասոցացվել անմեղության հետ և դրանով էլ էրոտիկ ցանկություններ առաջացնել:

Իրականում, սեքսուալ հագուստը ձեր սեքսուալության միակ երաշխավորը չէ, ընդամենը ձեր դրա մի մասնիկն է: Ի վերջո, զգացմունքայնությունը ցույց տալու բազմաթիվ տարբերակներ կան: Ընտրությունը ձերն է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին