▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ 19 տարեկան 3 զինվորը մարտական հենակետում եղել են առանց սպայի․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

«ԶՈՀՎԵԼ ԵՆ 19 ՏԱՐԵԿԱՆ 3 ԶԻՆՎՈՐՆԵՐ, ՍԱ՞ ԷՐ ՊՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

3 օր առաջ` օգոստոսի 16-ին Հայաստանի սահմանին 2 զինծառայող է զոհվել։

ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը խոստանում էր Հայաստանի սահմանը հատողների հանդեպ խիստ միջոցներ ձեռնարկել, սա՞ էր նրա վճռականությունը։

ՊՆ-ի հաղորդագրությունը ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում՝ «հենակետում հայտնաբերվել են», դա դիվերսիո՞ն հարձակում է եղել,ինչո՞ւ զինծառայողները կապով օգնություն չեն կանչել, ինչո՞ւ 19 տարեկան 3 զինվորը մարտական հենակետում եղել են առանց սպայի։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն, բավ է ԱԺ-ում նապաստակ նկարեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սահմանային նոր բախումների, նոր պարտությունների եւ որպես դրանց հետեւանք՝ Ադրբեջանին նոր զիջումներ անելու, դուք դրանք կանխելու համար բավարար քայլեր չեք անում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին