«5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞վ են տարբերվում կարմիր խոսափողից խրտնող պատգամավորներից նրանք, ովքեր ֆեյսբուքում «5-րդ ալիք» են քլնգում:
«5-րդ ալիքը» ոչ մեկի հոր դուքանը չի, «5-րդ ալիքը» մեդիադաշտում գործող կազմակերպություն է (ՍՊԸ), որ հստակ դիրքավորվել է որպես ԱԶԱՏ լրատվամիջոց: Հենց ստատուսչիկները ընկալեն ազատի, ընդդիմադրի և իշխանամետի տարբերությունները, այդ ժամանակ նման հարցեր չեն առաջանա: Մինչ այդ, կբացատրեմ, թե ինչու անցած տարի մենք չհեռարձակեցինք նրա ուղերձը, իսկ այս տարի հեռարձակեցինք և եթե Երկիր Մեդիան կարող է չհեռարձակել, ինչու՞ մենք այդ ճանապարհով չգնացինք:
Ամցած տարի հեռուստաընկերությունների մեծ մասի հետ չհեռրձակելու պայմանավորվածություն կար և մենք հարգեցինք գործընկերային պայմանավորվածությունները: Այս տարի նման պայմանավորվածություններ չեն եղել: Եթե լիներ նման ակցիայի առաջարկ, կքննարկեինք և կորոշեինք մեր անելիքը:
Անցյալ տարի նա համարյա բունկեռից էր կառավարում, այս տարի՝ կառավարության շենքից և շատ ստատուսչիկներ նույն ձևով նստած իրենց փափուկ բազմոցներին ստատուսներ էին գրում, փնովում, փողոցում պայքարի դուրս եկած ժողովրդի, կներեք՝ հասարակության ներկայացուցիչների և առաջնորդի հասցեին: Թե բա՝ փոխեք առաջնորդին, որ մենք էլ հավանենք ու միանանք:
Երկրորդ հարցի մասով. մենք մեր խմբագրական քաղաքականությունը ունենք, Երկիր Մեդիան՝ իր: Եթե ինչ որ մեկը փորձում է այս թեմայից առիթավորվել, դա արդեն այլ բնորոշում ունի, ես այդ դաշտ չեմ մտնի:
Կարող էի՞նք չհեռարձակել, իհարկե կարող էինք: Ի՞նչ կլիներ դրանից հետո, ոչինչ էլ չէր լինի, «քննադատների» այս բանակի փոխարեն, մյուս կողմի «քննադատները» կակտիվանային... ընդամենը: Տվյալ դեպքում ի՞նչ տարբերություն, երբ որակը ստորադասվում է ցանկություններին:
Ինչու հեռարձակեցի՞նք, կներեք, թողեք մենք որոշենք՝ ինչու՞, ե՞րբ, ո՞նց: Մենք հանրային հեռուստատեսություն չենք, ձեր հարկերից չենք սնվում: Ձեր պահանջները ներկայացրեք նրանց, իսկ մեզ կարող եք չսիրել, ատել, հայհոյել, ինպես երեք տարի առաջ, երբ նա սպիտակ ձիով շատերիդ սրտի ասպետն էր, մենք էլ պիցցայակերներ էինք և 365 օր, 24 ժամ շարունակ աշխատում էինք հայհոյանքների տարափի տակ:
Եւ վերջապես՝ ե՞րբ եք, դադարելու ֆեյսբուքը հայրենիքի հետ շփոթելուց: Դուրս եկեք փողոց, պայքարեք, մենք կլուսաբանենք, չկասկածեք: Եւ ոչ ոք չի կարող մեզ թելադրել, թե ինչը լուսաբանենք, ինչը՝ ոչ:
Մենք ենք որոշում մեր եթերային քաղաքականությունը,կրկնում եմ՝ ԱԶԱՏ լրատվամիջոցի քաղաքականությունը:
Հ.Գ. ԽՍՀՄ-ի տարիներին Ռուսաստանի խուլ գյուղերից մեկում, կենտկոմի որոշմամբ,կազմակերպում են Սոլժենիցինի գրքի քննարկում: Դե գիտեք այն տարիներին նման քննարկումները ինչպես էին կազմակերպվում: Ուրեմն, երբ շրջանի կենտկոմի ներկայացուցիչը ներկայացնում է գիրքը, մասնակիցներից մեկը արագ ոտքի է կանգնում և ասում՝ մենք դեռ չենք կարդացել, բայց դատապարտում ենք»:
«5-րդ ալիք»-ի լրագրող Լարա Առաքելյանն էլ , նույն թեմայով, հետևյալ գրառումն է կատարել․
Շատ հետաքրքիր է նայել՝ ինչպես են ոմանք 5-րդ ալիքի վրա հարձակվել՝ «հեռարձակել եք Նիկոլի ուղերձը, էլ ձեզանից ի՞նչ ընդդիմադիր» տրամաբանությամբ։ Սիրելի, հարգելիներ, պարզապես հիշեք, որ երբ դուք անգամ ձեր բակում կամ ֆբ էջով էիք վախենում քննադատել «ժողովրդի իշխանությանը», մեր թիմը դա անում էր եւ շարունակում է անել հիմա, երբ քննադատելը նորաձեւ է դարձել։ Ուղերձը հեռարձակելը պարտավորություն է, այդ մարդը վարչապետ է։ Եթե դա ձեր սրտով չէ, ապա գուցե հենց դու՞ք եք վախեցել ու հապաղել միանալ ազատ խոսքի առաջամարտիկներին այն ժամանակ, երբ դեռ ամեն բան կորած չէր։
Մի բարի խորհուրդ՝ նայեք «Հայլուրի» տարեվերջյան թողարկումը, եթե դեռ չեք նայել։
Դիտեք նաև՝