Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու ներկա չէր երդման արարողությանը:

«Շնորհավորում եմ կառավարության բոլոր գործընկերներիս և բարի ծառայություն եմ մաղթում նրանց։
Ցավոք, նախապես պլանավորված և կարևոր գործուղման պատճառով չկարողացա ներկա լինել այսօրվա երդմնակալության արարողությանը։ Իմ երդմնակալությունը կիրականացվի առանձին ընթացակարգով։

Հ.Գ. հետևաբար այս նկարը նկարողը ես չեմ, չնայած կարող էի լինել»:
Կարդացեք նաև՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարության անդամները երդվեցին


