▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչու՞ այսպես ողորմելի ու թշվառ եղանք»․ Արմավիրի դպրոցը` քննադատությունների թիրախում

Թարմացված․ Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու արարողությունը: Այս դպրոցի մանկավարժները տնօրենին գիրք նվիրելու համար նրա աշխատասենյակ էին մտել շարքով ու կարգով՝ արտասանելով Թումանյանի և Սևակի ստեղծագործություններից: Թիվ 8 դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ուսուցիչների՝ իրեն նվիրված պաթոսով ասմունքը ստացված ու գեղեցիկ անակնկալ է համարել։ Հարցին, թե հանրության քննադատությունն ինչպես է ընդունել, ասել է. «Նորմալ, առողջ քննադատություն է: Ես ընդունեցի, որ նման բաներ չպետք է հանրայնացնես ու ամեն մեկը յուրովի է մեկնաբանում: Դուք տեսա՞ք այդտեղ քծնանք, ես չեմ տեսել․․․»:

Համացանցում քննադատությունների թիրախ է դարձել Արմավիրի թիվ 8 դպրոցի կոլեկտիվը, որը ցուցադրաբար գիրք է նվիրում դպրոցի տնօրենին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արմավիրի թիվ 8 դպրոցն է...
Սա խայտառակություն է... Ու այս էժանագին բեմադրված այլանդակությունը հրապարակվում է սոցցանցերում...
Լավ է դասատուներով տիկին Խաչատրյանի ոտքերը չպաչեցիք...
ԿԳՄՍ Ժաննան այս քծնագրքանվիրելը չի տեսե՞լ...
Մեր երկրի ողբերգությունը հենց այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները...
Զզվելի էր»:

Լրագրողն Նարինե Ղալեչյանն էլ գրել է. «Տնօրենն այդ գիրքը չէր ընդունի՞, եթե այս պաթոսախեղդ ներկայացումը չբեմադրեիք:
Ռեժիսոր, սցենարիստ, ասմունքողներ........նստե՛ք, 2 եք ստանում:
Ես չեմ հավատում, որ էս մարդիկ քննադատական մտածելակերպով, ինքնուրույն ու ազատ երեխաներ կդաստիարակեն»:

«Ինչու այսպես ողորմելի ու թշվառ եղանք»,- տարակուսել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լրագրող Նանե Սահակյանն էլ է նմանատիպ կարծիքի. «Այ եթե տնօրենը արտասանելով դիմավորեր ուսուցիչներին ու նախ ինքը մի գիրք նվիրեր, միգուցե հասկանայի, բայց այսպես...
Ուղղակի շատ դպրոցներում տիրող` ղեկավարի հանդեպ քծնանքի մթնոլորտն է վեր հանել տեսագրությունը, ընդ որում Թումանյանի ծննդյան օրը, եթե ուզում են նշել ու միմյանց շնորհավորել, կարող են, բայց շնորհավորանք ստացողը չի կարող, էլի, միայն տնօրենը լինել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին