▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չեն շտապում ՀՀ քաղաքացի դառնալ Ալեն Սիմոնյանին «դավաճան» ասածն ու նրա զինապարտ որդիները

Մենք հաճախ ենք զայրանում, երբ «Լոսի Քիսոները», իրենց ֆեյսբուքյան լայվերով ու տարատեսակ գրառումներով,  քննադատում են ընդդիմությանը, իրենց գնահատականը փաթաթում «հասարակության վզին» ու միշտ նշում ենք, որ նրանք, ովքեր Հայաստանում չեն ապրում, պետք է գոնե զուսպ լինեն ու զգույշ՝ իրենց գնահատականներում։

ԱԺ նախագահի ու կանադահայ Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը  հանգուցալուծվե՞ց արդյոք   Ալեն Սիմոնյանի գրառմամբ, որով նա  ՀՀ քաղաքացիներից ներողություն էր խնդրում  տեղի ունեցածի առիթով։

Առանց վերադառնալու մանրամասներին, հարց է առաջանում՝ գուցե Կարեն Մկրտչյանն էլ ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից, քանի որ, չենք կարող մերժել, որ նրանց հարյուր հազարավոր շարքերում  կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Կարեն Մկրտչյանն էլ էր սխալ ու ավելին՝ առաջին սխալն էր, որ չէր կարողացել զսպել իրեն ու «դավաճան» էր գոռացել, որից հետո էլ պաշտոնյան չէր կարողացել զուսպ լինել։ 

Կա՞ն չէ մարդիկ, որոնց մոտ հարց է առաջանում, թե ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Կարեն Մկրտչյանն, ընտանիքի հետ,  թեպետ 2015-ից ապրում է Հայաստանում, սակայն չի հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից և երեք տարին մեկ ընտանիքով այցելում է Կանադա, քանի որ , հակառակ դեպքում, կարող է խնդիր առաջանալ այդ երկրի քաղաքացիության հետ։ 

Ինչպե՞ս նաև հարցեր կան, թե ինչու՞ Հայաստանում բնակվող Կարեն Մկրտչյանի զինապարտության տարիքում գտնվող երկու տղաները չեն ծառայել բանակում, իսկ Կարեն Մկրտչյանի մտքով էլ չի անցել, ասենք, երբևէ մասնակցել եռամսյա հավաքներին՝ Հանուն Հայրենիքի․ Ի դեպ, ըստ տարածված լուրերի, պատերազմի օրերին էլ նրանք Կանադայում են եղել։

Որևէ մեկը չի արդարացնում «բռնությունը», բայց անարդար է նաև երկակի ստանդարտների բանեցումը․․․

Եվ , ի վերջո, հասարակությունը լարված վիճակում պահելու առումով միայն մի կողմը չէր մեղավոր․․․Ներողություն էլ խնդրում են ոչ միայն մեղավորները։ 

 

Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին