«Դեռևս որևէ որոշում չկա, քվերակություն չկա, բայց բոլորդ Հայկ Մարությանի մասին անցյալ-կատարյալով եք խոսում, շնորհավորում եք Հրաչյա Սարգսյանին»:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը.
«Մեկ շաբաթում հարց եք որոշում, ափալ-թափալ արտահերթ նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր կարգին Հայկին, ի՞նչ է պատահել։ Ձեր բերած որևէ հիմնավորում ինձ համար նորություն չէր, միակ նորությունն այն էր, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից, որևէ նոր քննադատական բան ասե՞լ եք ձեր քաղաքապետին, ինչի մասին ես և մեր խմբակցությունը չենք ասել»,- նշել է Թեհմինա Վարդանյանը՝ շեշտելով, որ չի ուզում մասնակից դառնալ այս «կրկեսին» և չի էլ հավատում, որ «Իմ քայլ»-ի դիրքորոշումը Մարությանի վերաբերյալ «մեկ օրում» փոխվել է, քանի որ նախկինում բազմիցս լսել է նրանց դրական կարծիքները Հայկ Մարությանի մասին։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝