«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շուտով հեռանալու է տնօրենի պաշտոնից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է․ «Դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու եւ այլեւս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում»: Իսկ ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս Ձեզ պաշտոնավարել։ «Տարիքի պատճառով, եւ հետո՝ ես չեմ ցանկանում»:
Բայց Դուք 76 տարեկան եք, եթե տարիքն է պատճառը, ապա տասը տարի առաջ պետք է Ձեզ հեռացնեին պաշտոնից՝ նկատեցինք մենք։
«Տասը տարի պահեցին, բայց ես այլեւս չեմ ցանկանում»,-պատասխանեց Արմեն Խանդիկյանը: Ի դեպ, դրամատիկական թատրոնը ՀՈԱԿ է՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին։ ՀՈԱԿ-ի տնօրենի դեպքում գործում է տարիքային սահմանափակում՝ նա կարող է աշխատել մինչեւ 65 տարեկան դառնալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում