▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ». ՔՊ-ական

«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքների փաթեթի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, ասաց. «Տիկին Գալստյանն ասում է՝ դուք ուզում եք էլիտայից ազատվեք, էլիտա ասելով էլ, ենթադրաբար, նկատի ունի, հարգարժան, լավ երգիչ Արմենչիկին: Եթե ինչ-որ մեկը կարողանա ինձ բացատրել, թե էդ չափանիշներով ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ, օրինակ, Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ... նույն ժանրի երգիչներ են: Պետությունը չէ, որ պետք է որոշի՝ ո՞ր արտիստն է վաստակավոր, ո՞ր արտիստն է ժողովրդական: Աբսուրդ է, որ Հանրապետության նախագահի հրամանով էսինչ մարդը ճանաչվել ա ժողովրդական: Ժողովուրդը կարո՞ղ ա ինքը որոշի՝ ո՞վ ա ժողովրդական, ո՞վ չի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին