ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ի պատասխան տարածվող տեղեկատվության, թե ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին:
Ըստ տեղեկությունների՝ նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վարչության կողմից: