Ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ։ Նիստին, որպես վկա, ներկա էր նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։ Մեղադրող կողմը նշեց՝ Աղվան Հովսեփյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանը նվիրել էր իրեն, ինչին ի պատասխան էլ Սամվել Ալեքսանյանն ասաց․ «Իմ անունով չի էլ եղել, որ ես նվեր տամ։ Էդ ձև լիներ, աերոպորտն էլ մեկին նվեր կտայի»։ |
Ինչու՞ է «Երևան հեռուստաընկերության» բաժնետոմսերի 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանը նվիրել Աղվան Հովսեփյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet